ԱՄՆ և ՌԴ պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել
ԱՄՆ և ՌԴ պաշտպանության նախարարներ Լլոյդ Օսթինը և Անդրեյ Բելոուսովը հեռախոսազրույց են ունեցել։ Այդ մասին հաղորդում է Պենտագոնը։ Քննարկվել է Ուկրաինայի հարցը, Օսթինն ընդգծել է ԱՄՆ և ՌԴ զինվորականների միջև հաղորդակցության պահպանման կարևորությունը։
Հեռախոսազրույցը, Պենտագոնի հաղորդմամբ, տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։
«ԱՄՆ-ն մտադիր չէ ամերիկյան զորքեր ուղարկել Ուկրաինա՝ ոչ հիմա, ոչ ապագայում»,- հայտնել են Պենտագոնից։
Կարծիքներ