Ով «Զանգեզուրի միջանցք» արտահայտություն կգտնի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, խոստանում եմ դրամական պարգև․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին, որն անցկացվել է Գավառ քաղաքում:
«Վերջին օրերին Բաքվից հնչող հայտարարությունները համարում եմ լրջագույն հարված խաղաղության գործընթացին»,- ասել է նա՝ հավելելով՝ սահմաների սահմանազատման գործընթացը սահման ստեղծելու մասին չէ, այլ մեր դելիմիտացիայի հանձնաժողովները պետք է վերաարտահայտեն այն սահմանները, որոնք եղել են Ալմաթի հռչակագիրն ընդունելու պահին:
«Ադրբեջանը փորձում է տարածքային պահանջներ գեներացնել ՀՀ նկատմամբ, ինչը բացարձակապես անընդունելի է, ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վերջինիս խոսքով՝ Ադրբեջանն արդեն երեք տարի Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ խոսույթ է զարգացնում՝ հղում անելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը:
«Ով «Զանգեզուրի միջանցք» արտահայտություն կգտնի այդ հայտարարության մեջ, խոստանում եմ դրամական պարգև»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Կարծիքներ