Մեր նավը փոթորիկի միջով է անցնում, պետք է հավաքվենք. Սիմոնյան
ԱԺ խորհրդի նիստում տպավորություն կար, որ հավաքվում ենք միասնականություն ցույց տանք, բայց եկել նստել եք այստեղ՝ քաղաքական շահարկումներ, նախընտրական քարոզարշավ եք անում, պաշտպանվում եք, որ իբր Սյունիքն ենք պահում, բայց քարոզարշավ եք անում: Այդ մասին ԱԺ արտահերթ նիստում ասաց ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը:
«Գոնե թշնամու ուղղությամբ ձեր կրակոցները լինեն, ՀՀ ընտրված իշխանության ուղղությամբ են ձեր կրակոցները:
Եկե՛ք միասնական լինենք, մեր նավը փոթորկի միջով է անցնում: Պիտի հավաքվենք, կպնենք իրար, մեր նավը պահենք և գնանք առաջ:
Վերջացրեք այս ամենը, սեղանին ոչ թե ձեր նեղ անձնական հարցերն են, այլ ՀՀ անվտանգությունը: Եկել, հավաքվել ենք միասնական հայտարարություն ընդունելու, եկեք շարժվենք այդ տրամաբանությամբ»,- ասաց Սիմոնյանը:
Ալեն Սիմոնյանի ելույթից հետո դահլիճում կրքերը մի պահ բորբոքվեցին: «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորները սկսեցին բղավել իրար վրա:
Կարծիքներ