Եգիպտոսի կառավարությունը բյուջեի խնայողության ռեժիմի է անցել
Եգիպտոսի կառավարությունը բյուջեի խնայողության ռեժիմի է անցել քանի դեռ չի ավատվել ռուս-ուկրաինական ճգնաժամը։ Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է մամուլի քարտուղար Նադեր Սաադը, գրում է ՏԱՍՍ-ը։
Կառավարությունը երեքշաբթի օրը կայացած նիստում հաստատել է 2022-2023 ֆինանսական տարվա երկրի բյուջեի նախագիծը։ Նրա խոսքով՝ բյուջեի նախագիծը, որը կներկայացվի խորհրդարան, ենթակա է վերակառուցման։ «Դա բնութագրվում է առավելագույն ֆինանսական կարգապահության կիրառմամբ և նվազագույն ծախսերով, բացառությամբ սոցիալական ոլորտի»,- ասել է նա։
Կարծիքներ