ԱՄՆ-ը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցություններով. Պետդեպ

ԱՄՆ-ը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցություններով. Պետդեպ

ԱՄՆ-ը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցություններ վարել։

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը` պատասխանելով  հարցին, թե դեռևս ուժի մե՞ջ է դեկտեմբերին պետքարտուղար Բլինքենի կողմից Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին Վաշինգտոն հրավիրելու հայտարարությունը:

Պաշտոնյան հայտնե է, որ հանդիպման ժամանակացույցի հետ կապված նոր տեղեկություն չունի, սակայն անհամբեր սպասում են, որ շուտով այս մասին ավելի մանրամասն խոսելու բան կլինի:

«Սա մի բան է, որ Միացյալ Նահանգները շատ ջանասիրաբար կաշխատի ավարտին հասնելու համար՝ սերտորեն համագործակցելով Ադրբեջանի, Հայաստանի և այս հարցում ներգրավված այլ կողմերի հետ»,-հավելել է Պատելը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում