Իրանի ԱԳՆ-ն հայտարարել Է, որ առաջիկայում ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը կուղեւորվի Իրան
Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին նոյեմբերի 14-ին հայտնել Է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) պատվիրակության՝ Իրան ուղեւորվելու մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Հաստատում եմ, որ անցած շաբաթ Իրանից պատվիրակությունն այցելել Էր Վիեննա եւ հանդիպում անցկացրել ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարության հետ: Անպայմանորեն, Իրանը կշարունակի իր արդյունավետ համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ ատոմային անվտանգության հարցերի լուծման բնագավառում: Մենք համաձայնության ենք եկել ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակության՝ Իրան ուղեւորության իրականացման շուրջ: Ցավոք, ինչպես նախկինում, կան կողմեր, որոնք փորձում են ազդել Իրանի եւ ՄԱԳԱՏԷ-ի բանակցությունների իրականացման տեխնիկական գործընթացի վրա»,-Tasnim գործակալությունը մեջբերում Է Քանաանիի խոսքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ