Փոփոխություն է կատարվել Հայաստանից արտահանվող և ՀՀ տարածքով տարանցիկ փոխադրվող երկակի նշանակության ապրանքների ցանկերի մեջ

Փոփոխություն է կատարվել Հայաստանից արտահանվող և ՀՀ տարածքով տարանցիկ փոխադրվող երկակի նշանակության ապրանքների ցանկերի մեջ

Կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել Հայաստանից արտահանվող և ՀՀ տարածքով տարանցիկ փոխադրվող երկակի նշանակության ապրանքների ցանկերի մեջ, այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

«Նպատակը` պարզեցնել երկակի նշանակության ապրանքների արտահանման, ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության ենթակա ապրանքների արտահանման և ներմուծման ընթացակարգերը։
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից` հիմք ընդունելով «Զանգվածային ոչնչացման զենքի չտարածման խնդիրների հայկական հետազոտական կենտրոն» /NPC/ ՀԿ-ի փորձագետների կողմից` ԵՄ երկակի նշանակության հսկվող ապրանքների 2019 թ․ թարմացված ցանկերի տեխնիկական թարգմանությունը և համապատասխանեցումը ՀՀ օրենսդրությանը»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում