F-16 կործանիչներն Ուկրաինա տեղափոխելու հարցը Վարշավայի համար չափազանց բարդ է. Դուդա
Լեհաստանի ռազմաօդային ուժերին սպասարկող F-16 կործանիչներն Ուկրաինա տեղափոխելու հարցը Վարշավայի համար չափազանց բարդ է։
Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը՝ հայտարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան BBC-ին տված հարցազրույցում, որից հատվածներ ցուցադրվել են շաբաթ օրը։
Դուդան հավելել է, որ Ուկրաինա ժամանակակից արեւմտյան կործանիչներ ուղարկելու որոշումը պետք է լինի ՆԱՏՕ-ի դաշնակիցների համատեղ որոշումը։ Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ կործանիչները պահանջում են պրոֆեսիոնալ սպասարկում, որը պետք է իրականացնեն պատրաստված մասնագետները, ինչը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում։
Կարծիքներ