Հունվարի 4-ին հանրապետությունում հայտնաբերվել է 36 ոչ սթափ վարորդ․ Ոստիկանություն

Հունվարի 4-ին հանրապետությունում հայտնաբերվել է 36 ոչ սթափ վարորդ․ Ոստիկանություն

Երթեւեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհային ոստիկանության իրականացրած ծառայության ընթացքում հայտնաբերվել և արձանագրվել են մի շարք իրավախախտումներ, այդ թվում՝ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցներ վարելու դեպքեր: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

«Մասնավորապես, հունվարի 4-ին հանրապետությունում հայտնաբերվել է 36 ոչ սթափ վարորդ: Տվյալ վարորդների նկատմամբ կազմվել են արձանագրություններ, իսկ տրանսպորտային միջոցները՝ տեղափոխվել ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ:

Հարգելի´ վարորդներ, հորդորում ենք խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում