Շահրամանյանը և ԼՂ մյուս նախկին պաշտոնյաները ստացել են 100 հազար դրամ աջակցությունը
Լեռնային Ղարաբաղի լուծարման հրամանագիրը ստորագրած Սամվել Շահրամանյանը ևս ստացել է ՀՀ կառավարության կողմից ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներին տրամադրվելիք 100 հազար դրամ միանվագ աջակցությունը:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են ՀՀ կառավարությունից:
Կառավարությունից հավելեցին, որ, որպես բռնի տեղահանվածներ, ԼՂ նախկին մյուս պաշտոնյաները ևս ստացել են վերոնշյալ աջակցությունը։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը, ի թիվս այլ բազմաթիվ ծրագրերի, ԼՂ-ից տեղահանված բոլոր քաղաքացիներին տրամադրել է 100 հազարական դրամ միանվագ աջակցություն:
Կարծիքներ