Արցախ մուտքի կարգը հուլիսի 10-ից խստացվել է
Արցախի պարետատունը խստացրել է երկիր մուտք գործելու պայմանները, հայտնում են տեղեկատվական շտաբից՝ հավելելով, որ նոր կարգադրությունները գործելու են հուլիսի 10-ից:
Արցախի քաղաքացի չհանդիսացող անձիք այնտեղ կարող են այցելել մի քանի դեպքում՝ մասնավորապես բեռնափոխադրումների, գյուղատնտեսական կամ այգեգործական նպատակներով, տնտեսական կամ արտադրական անհետաձգելի կարիքներից ելնելով ԱՀ այցելել ցանկացողների վրա արգելքը չի տարածվում։ Մուտքն Արցախ կթույլատրվի նաև առողջապահական անհետաձգելի կարիքների դեպքում։
Արցախի պարետ Գրիգորի Մարտիրոսյանը նշել է նաև, որ պաշտոնական այցերի, պաշտպանության բանակի կարիքների համար ևս մուտքն Արցախ կթույլատրվի։ Դեպքերի մեծամասնությունում թեստի բացասական պատասխան ունենալը մուտքի պարտադիր պայմաններից է։
Արցախի քաղաքացիների դեպքում էլ՝ թեստավորման պայմաններն են փոխվել: Արագ թեստի պատասխանն արդեն բավարար չի համարվում:
Արցախում հուլիսի 10-ի դրությամբ 146 դեպք էր հաստատված, առողջացել է 116 հոգի։ Մահվան դեպքեր չկան
Կարծիքներ