Խաչատուր Սուքիասյանի եղբայրը ձերբակալվել է

Խաչատուր Սուքիասյանի եղբայրը ձերբակալվել է

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը, ձերբակալվել է։ 

Այս մասին հայտնում է Ռոբերտ Սուքիասյանի պաշտպան Գոռ Միքայելյանը։

«Հարգելի լրագրողներ, հաշվի առնելով հետաքրքրությունը Ռոբերտ Սուքիասյանին առնչվող քրեական գործի նկատմամբ, հաստատում եմ, որ Ռոբերտ Սուքիասյանը ձերբակալվել է և ես հանդիսանում եմ նրա պաշտպանը: Հիմնավոր փաստարկներով պնդում եմ, որ ձերբակալումն իրավաչափ չէ, և իմ կողմից արդեն բողոք է ներկայացվել դատարան»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Միքայելյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում