Դուբայում պայթած բեռնարկղում եղել են դյուրավառ նյութեր
Դուբայի Ջեբել Ալի նավահանգստում պայթյունը կարող էր առաջանալ բռնկումից։ Խարսխված նավի բեռնարկղերից մեկում եղել են դյուրավառ նյութեր։ Այս մասին Al-Arabiya-ին հայտնել է Դուբայի կառավարության մամլո ծառայության ղեկավար Մոնա Ալ-Մարին։
Նրա խոսքով՝ նավի անձնակազմը ժամանակին տարհանվել է։
Դուբայի ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Աբդուլլա ալ-Մարիի խոսքով՝ նավում ռադիոակտիվ նյութեր չեն եղել, իսկ բռնկման պատճառ կարող էր դառնալ բարձր ջերմաստիճանը։
Պայթյունից հետո սաստիկ հրդեհ է սկսվել։ Հաղորդվում է, որ հրշեջներին արդեն հաջողվել է վերահսկողություն տակ վերցնել իրավիճակը։ Տուժածներ չկան։
Կարծիքներ