Հանդբոլի Եվրոպական ֆեդերացիան մրցաշարերից զրկեց ռուսական ու բելառուսական թիմերին

Հանդբոլի Եվրոպական ֆեդերացիան մրցաշարերից զրկեց ռուսական ու բելառուսական թիմերին

Հանդբոլի եվրոպական ֆեդերացիան Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական հակամարտության պատճառով Ռուսաստանի և Բելառուսի թիմերին և ակումբներին անորոշ ժամկետով դադարեցրել է մասնակցությունը եվրոպական մրցաշարերին, Armsport.am-ի հաղորդմամբ՝ հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։ Բելառուսի նկատմամբ կիրառվում են սպորտային պատժամիջոցներ, քանի որ Մինսկը տրամադրել է իր տարածքը ռուսական ռազմական տեխնիկայի տեղակայման համար։

Որոշումն ընդունվել է երկուշաբթի՝ փետրվարի 28-ին, միջազգային ֆեդերացիայի գործկոմի արտահերթ նիստում։ Այն վերաբերում է ակումբային և ազգային մակարդակով բոլոր ընթացիկ մրցումներին:

Ավելի վաղ Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործկոմը խորհուրդ էր տվել մարզական ֆեդերացիաներին և կազմակերպիչներին թույլ չտալ ռուս և բելառուս մարզիկներին մրցելույթներ։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում