Կարևոր է, որ իրավական կարգը կյանքի կոչվի և Ադրբեջանն ապահովի Լաչինի միջանցքով անխոչընդոտ տեղաշարժը. Գերմանիայի ԱԳՆ
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ կապված Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցով Հայաստանի միջնորդության վերաբերյալ որոշման հետ։
«Արդարադատության միջազգային դատարանը որոշում է կայացրել Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով ժամանակավոր միջոցառումների մասին։ Կարևոր է, որ այդ պարտադիր իրավական կարգը կյանքի կոչվի, և Ադրբեջանն ապահովի մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով»,- ասված է Գերմանիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
Կարծիքներ