Լավրովն աշխատանքային այցով ժամանել է Կուբա
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով ժամանել է Կուբա: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից:
Հավանայում նախատեսված են ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի բանակցություններն իր կուբացի գործընկեր Բրունո Ռոդրիգեսի հետ։
Ռուսաստանի նախարարին կընդունի նաև հանրապետության նախագահ Միգել Դիաս Կանելը։
Կուբա այցով Լավրովը կեզրափակի երկուշաբթի օրը մեկնարկած լատինաամերիկյան շրջագայությունը։ Ավելի վաղ նա այցելել էր Բրազիլիա, Վենեսուելա և Նիկարագուա։
Կարծիքներ