Մեծ Պարնի գյուղի դպրոցում կիրականացվի սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման ծրագիր
Դեկտեմբերի 2-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել 68059 ԱՄՆ դոլար արժողությամբ «Մեծ Պարնի գյուղի հանրակրթական դպրոցի սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման» ծրագրերի դրամաշնորհային պայմանագրի ստորագրման արարողությունը՝ Մարդկային անվտանգության «Grassroots» ծրագրերի համար դրամաշնորհային աջակցության շրջանակում: Տեղեկացնում է Լոռու մարզպետարանը։
Դրամաշնորհային պայմանագիրը ստորագրվել է Ճապոնիայի դեսպան պարոն Մասանորի Ֆուկուշիմայի և «Հայաստանում Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ նախագահ տիկին Արևիկ Հովսեփյանի միջև:
Ծրագիրը նախատեսում է Մեծ Պարնիի դպրոցում երեք զուգարանների ամբողջական վերականգնում և կեղտաջրերի մաքրման կայանի կառուցում` մաքրված կեղտաջրերն օգտագործելով այգիների ոռոգման համար: Արդյունքում ծրագիրը կունենա ավելի քան 240 շահառու։
Կարծիքներ