Ժիրայրը կարողացավ իր առանձնահատուկ ձեռագիրը, համն ու հոտը փոխանցել թե՛ երևանցիներին, թե՛ զբոսաշրջիկներին. Ավինյան
Մեծ ցավով տեղեկացա շուրջ երկու տասնամյակից ավելի Երևանին ուրույն կոլորիտ հաղորդած Ժիրայր Ավանյանի մահվան մասին։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ շարունակելով.
«Ժիրայրը մեկն էր մեր այն հայրենակիցներից, որ 90-ականներին Հայաստան տեղափոխվելով` կարողացավ իր ձեռագիրը, իր առանձնահատուկ համն ու հոտը փոխանցել թե՛ երևանցիներին և թե՛ մեր երկիր այցելող զբոսաշրջիկներին։
Հանգչես խաղաղությամբ, սիրելի՛ Ժիրայր»:
Կարծիքներ