Ձյունը ծածկել է Լիբիան եւ Եգիպտոսը
Անբարենպաստ եղանակներ են հաստատվել Լիբիայի արեւելքում եւ Եգիպտոսի մի քանի տարածաշրջաններում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Լիբիայի ազգային օդերեւութաբանական կենտրոնն ամբողջությամբ ձյունապատ բնապատկերով տեսագրություն Է հրապարակել երկրի արեւելքի Ջաբալ Ահդար տարածաշրջանից: Նաեւ ձյուն Է տեղացել հարեւան նահանգների մի քանի բնակավայրերում, ներառյալ Էլ-Բայդա խոշոր քաղաքը: Գիշերը ջերմաստիճանն իջել Է մինչեւ զրո: Եղանակի բարելավում սպասվում Է փետրվարի 18-ից:
Եգիպտոսում ձյունը ծածկել Է Լիբիայի հետ սահմանից ոչ հեռու գտնվող Սիդի-Բարանի քաղաքը, ափամերձ Ալեքսանդրիան, որտեղ դրանից մի քանի օր առաջ հորդառատ անձրեւներ Էին, ինչպես նաեւ Սինայի թերակղզու կենտրոնը:
Քամու պոռթկումներն առանձին վայրերում հասնում են ժամում 75-85 կիլոմետրի, բարձր լեռնային շրջանում ջերմաստիճանն իջել Է մինչեւ մինուս երկու աստիճան: Շաբաթվա սկզբին Եգիպտոսի օդերեւութաբանները նախազգուշացրել Էին կտրուկ ցրտելու մասին եւ հնարավոր են համարել, որ ձյուն կտեղա նույնիսկ Կահիրեում:
Բայց փետրվարի 16-ին մայրաքաղաքում տեղացել Է միայն ոչ այնքան հորդառատ անձրեւ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը: Օդի ջերմաստիճանը Կահիրեում այժմ հասնում Է ութի, ընդ որում՝ փետրվարի սկզբին ջերմությունը հասել Էր 28 աստիճանի:
Առողջարանային Շայմ-Էշ-Շեյքում ջերմաստիճանն իջել Է մինչեւ պլյուս 17:
Կարծիքներ