Երեք ֆուտբոլիստ օգտվել է ՖԻՖԱ-ի թույլտվությունից և լքել ռուսական ակումբը

Երեք ֆուտբոլիստ օգտվել է ՖԻՖԱ-ի թույլտվությունից և լքել ռուսական ակումբը

Բրազիլացի պաշտպան Բրունո Վիանան հեռացավ «Խիմկիից»: Այս մասին ինչպես փոխանցում է armsport.am-ը՝ հայտնում է մոսկովյան շրջանի ակումբի մամուլի ծառայությունը։


Ֆուտբոլիստը, ով վարձավճարով հանդես է եկել «Խիմկիում», վերադարձել է «Բրագա»։

«Խիմկին» լքել են նաև պաշտպան Ֆիլիպ Դագերսթոլն ու կամերունցի հարձակվող Դիդյե Լամկել Զեին։ Ֆուտբոլիստներն օգտվել են ՖԻՖԱ-ի թույլտվությունից և ակումբին հայտնել են, որ դադարեցնում են պայմանագիրը և փոխում ակումբային գրանցումը։


Ռուսաստանի Պրեմիեր լիգայում 27-ամյա Վիանան հասցրել է անցկացնել 2 հանդիպում՝ խաղալով 132 րոպե։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում