Սաակաշվիլին անժամկետ հացադուլ է հայտարարել
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երկուշաբթի օրը կայացած դատական նիստում հայտարարել է, որ անժամկետ հացադուլ է հայտարարել բանտում վատ վերաբերմունքի պատճառով։
«Իմ նկատմամբ նպատակաուղղված հաշմանդամության գործընթաց տեղի է ունենում: Դուք (վրացական իշխանությունները) ցանկանում եք, որ ես մեռնեմ այդքան հանգիստ: Դա չի ստացվի: Եթե հարկ լինի, ես կմեռնեմ գլուխս բարձր: Այսօրվանից ես անժամկետ հացադուլ եմ հայտարարում», – հայտարարել է Սաակաշվիլին:
Կարծիքներ