ՌԴ ԱԳՆ-ն նախատել է ՆԱՏՕ-ին դաշինքը չընդլայնելու խոստումը խախտելու համար
Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչները հերքում են միմյանց և հայտարարություններ անում, որոնք չեն համապատասխանում ներկայիս քաղաքականությանը՝ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի խոսքերը, որոնց համաձայն՝ չկա որոշում, որում դաշինքում ընդգրկված երկրները համաձայնել են հրաժարվել ՆԱՏՕ-ի հիմնարար պայմանագրում նշվածից՝ գրում է РИА Новости-ն:
Իր Telegram ալիքում Զախարովան հիշեցրել է 1990 թվականի փետրվարի 2-ին Վաշինգտոնում կայացած բանակցություններից հետո Գերմանիայի արտգործնախարար Հանս-Դիտրիխ Գենշերի և ԱՄՆ պետքարտուղար Ջեյմս Բեյքերի հայտարարությունը, ըստ որի՝ «ՆԱՏՕ-ի պաշտպանական գոտին մինչև արևելք ընդլայնելու մտադրություն չկա: Դա վերաբերում է ոչ միայն ԳԴՀ-ին, որին մենք չենք ցանկանում ներառել, այլև ընդհանրապես»:
«Ի՞նչ կազմակերպություն է սա, եթե ամեն տարի նրա անդամներն ու ներկայացուցիչները հիմնարար հարցերի շուրջ հերքում են միմյանց և շարունակում են ներկայիս քաղաքականությանը չհամապատասխանող հայտարարություններ անել»,- ասել է Զախարովան։
Ավելի վաղ Spiegel-ը հայտնել էր, որ Մեծ Բրիտանիայի ազգային արխիվում հայտնաբերվել է 1991 թվականի փաստաթուղթ, որում արևմտյան երկրները հայտարարում են դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնման անընդունելիությունը։
Դրա համաձայն՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան համաձայնել են, որ «անընդունելի է» Արևելյան Եվրոպայի երկրների անդամակցությունը ՆԱՏՕ-ին՝ նշել է թերթը։
Կարծիքներ