Եվհենի Ցիմբալյուկը հեռանում է «Ուրարտու»-ից
Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Եվհենի Ցիմբալյուկը չի շարունակի համագործակցությունը թիմում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը: Ուկրաինան ներկայացնող ֆուտբոլիստի և ակումբի միջև պայմանագիրն ավարտվել է և կողմերը որոշեն են չերկարաձգել այն։ Ֆուտբոլիստը միացել էր «Ուրարտու»-ին 2022 թվականի սեպտեմբերին։
Ցիմբալյուկը թիմի կազմում անցկացրել է 53 հանդիպում և դարձել է 4 գոլի հեղինակ։ 2022/23 մրցաշրջանում Եվհենին «Ուրարտու»-ի կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն և գավաթակիր։
Կարծիքներ