ՍԴՈւ-ի արաբա-քրդական կազմավորումների մարտիկները վերահսկողության տակ են վերցրել բանտը, որտեղ գտնվել են ԻՊ-ի ահաբեկիչներ
«Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) արաբա-քրդական կազմավորումների մարտիկները վերահսկողության տակ են վերցրել մի շրջան, որտեղ գտնվում Է այն բանտը, որտեղից փորձել են փախչել «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչները՝ ավտոմեքենայով մահապարտի հարձակումից հետո: Այդ մասին հաղորդվում Է ՍԴՈւ-ի հայտարարության մեջ:
Ավելի վաղ Սիրիայի հեռուստառադիոհաղորդումների պետական գործակալությունը հաղորդել Է, որ ահաբեկիչները Էլ Հասաքում բանտից փախուստի փորձ են ձեռնարկել, որը Սիրիայի հյուսիսում վերահսկվում Է քրդերի կողմից:
Առանձին տվյալներով, մահապարտի ավտոմեքենայի պայթելու հետեւանքով զոհվել եւ վերքեր են ստացել ՍԴՈւ-ի մի քանի մարտիկներ:
«Ներքին անվտանգության ուժերը, ՍԴՈւ-ի ուժերի աջակցությամբ, կարողացել են կայունացնել բանտի շրջանը, որտեղ ԻՊ-ի ահաբեկիչները բունտի փորձ են ձեռնարկել Էլ Հասաքի «Գարյուն» բանտում»,-ասվում Է հայտարարության մեջ: Կատաղի մարտերից հետո ահաբեկիչները փախել են Զուհուր թաղամաս, որը գտնվում Է բանտի մերձակայքում, եւ փորձել են թաքնվել տեղի բնակիչների բնակարաններում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ