Ռուս խաղաղապահներն ականազերծել են Ստեփանակերտի հարավային հատվածը
Ռուս խաղաղապահներն ինժեներական հետախուզում և ականազերծում են իրականացրել Ստեփանակերտի հարավային հատվածում: Ինչպես տեղեկացնում են` վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարության կայք էջը, մեկ օրում մաքրվել է մոտ հինգ հեկտար տարածք, 500 մետր ճանապարհ և 24 շենք, հայտնաբերվել և ոչնչացվել է 6 չպայթած զինամթերք:
«Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում ինժեներական ստորաբաժանումների կողմից ականազերծվել է ավելի քան 70 հեկտար տարածք, ավելի քան 23 կիլոմետր ճանապարհ, 157 տուն եւ սոցիալական օբյեկտներ. հայտնաբերվել եւ վնասազերծվել են ավելի քան 4500 պայթուցիկ առարկաներ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ