Սպանության մեղադրանքով հետախուզվողները հայտնաբերվել են Պռոշյան գյուղում
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 14-ին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում հայտնաբերվել և ոստիկանության Երևան քաղաքի վարչություն բերման են ենթարկվել 22-ամյա Համլետ Թ.-ն և 31-ամյա Տիգրան Հ.-ն, որոնք 2020 թ. հունիսի 15-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ (Սպանությունը) և 235-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: Բերման ենթարկվածները ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ