Հայտնի է Արմավիր-Մեծամոր ճանապարհի վթարի զոհերի ինքնությունը․ մահացածները 15, 18, 19, 47 տարեկան քաղաքացիներ են

Հայտնի է Արմավիր-Մեծամոր ճանապարհի վթարի զոհերի ինքնությունը․ մահացածները 15, 18, 19, 47 տարեկան քաղաքացիներ են

ԱԻ նախարարությունն առավել մանրամասն տեղեկություններ է հրապարակել այսօր՝ նոյեմբերի 3-ին, ժամը 18։51-ին Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին տեղի է ունեցած ՃՏՊ-ի վերաբերյալ։

Պարզվել է, որ Արմավիր-Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են Երևան-Արմավիր-Քարակերտ երթուղին սպասարկող 232 համարի «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը (վարորդ՝ Մ․ Չ․) և «Զիլ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ս․ Ս․, ծնված 1976 թ․), ինչի հետևանքով «Գազել» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է։

Պատահարի հետևանքով 4 քաղաքացի (Ն. Կ., ծնված 2003 թ․, Մ․ Խ․, ծնված 2004 թ․, Հ․ Մ․, ծնված 2007 թ․, Դ․ Ս․, ծնված 1975 թ․) մահացել է, և 7 քաղաքացի (Հ. Մ., ծնված 1996 թ., Գ․ Գ․, ծնված 2002 թ., Խ․ Խ․, ծնված 1999 թ., Ֆ․ Ռ․, ծնված 2002 թ., Պ․ Ե․, ծնված 2003 թ., Զ․ Լ․, ծնված 2007 թ., Կ․ Ա․, ծնված 2004 թ.)՝ տուժել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Գազել» մակնիշի ավտոմեքենան ուղղվել է տեղի ուժերով։

Փրկարարները «Գազել» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Ն․ Կ․-ի (ծնված 2003 թ.) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, սահմանազատել տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Տուժածներ Գ․ Գ․-ն (2002 թ.), Ֆ․ Ռ․-ն (2002 թ.), Պ․ Ե․-ն (2003 թ.), Զ․ Լ․-ն (2007 թ.), Կ․ Ա․-ն (2004 թ.), Հ․ Մ․-ն (1996 թ.) և Խ․ Խ․-ն (1999 թ.) տեղափոխվել են Արմավարի ԲԿ, որտեղից Հ․ Մ․-ն և Խ․ Խ․-ն տեղափոխվել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ մյուսները, ստանալով բուժօգնություն, դուրս են գրվել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում