Մեկնարկեց «ՖԻՖԱ-ի հիմնադրամի Ճամբար - Հայաստան 2021» ծրագիրը

Մեկնարկեց «ՖԻՖԱ-ի հիմնադրամի Ճամբար - Հայաստան 2021» ծրագիրը

ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում մեկնարկեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և ՖԻՖԱ-ի հիմնադրամի համատեղ «ՖԻՖԱ-ի հիմնադրամի Ճամբար - Հայաստան 2021» ծրագիրը։ 

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանը ՖԻՖԱ-ի հիմնադրամի կողմից ընտրվել է որպես ծրագիրն իրականացնող առաջին երկիր։ Ծրագրի շրջանակներում ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կանցկացվի մեկշաբաթյա ճամբար անապահով ընտանիքների, ծնողազուրկ, հաշմանդամություն ունեցող երեխաների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների և Արցախից տեղահանված ընտանիքների՝ նախապես ընտրված 12-14 տարեկան 100 երեխաների համար։

 Ծրագրի առաջին օրը մասնակից երեխաները ժամանեցին ՀՖՖ տեխնիկական կենտրոն, անցան բուժզննում և ստացան «ՖԻՖԱ հիմնադրամի» կողմից տրամադրած համազգեստներն ու նվերները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում