Ձյունիկ Աղաջանյանը հետ է կանչվել Ինդոնեզիայում, Մալայզիայում և Սինգապուրում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ Ձյունիկ Աղաջանյանին դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին։
Հրամանագրում ասվում է․
«Հիմք ընդունելով Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը.
Ձյունիկ Աղաջանյանին հետ կանչել Ինդոնեզիայի Հանրապետությունում, Մալայզիայում և Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»:
Կարծիքներ