Հաշվարկվել է 61 միլիոն դրամի վնաս. ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հաշվետվությունը
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ներկայացրել է հաշվետվություն 2022 թվականի ապրիլի 25-ից մայիսի 6-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ:
Ըստ այդմ, իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 56 դեպք, որից 28 դեպքով հաշվարկվել է 61.324.249 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 4 դեպքով նշանակվել է 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 23 դեպքով հաշվարկվել է 2.081.545 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 970.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
Բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է 27 դեպք, որից 26-ով հաշվարկվել է 50.782.734 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 10 դեպքով հաշվարկվել է 2.063.184 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 9.000.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Նախկինում արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 18.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտում արձանագրվել է 24 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 1.541.515 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3-ով նշանակվել 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրվել է 6 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 361 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 5-ով նշանակվել 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
Ընդերքի պահպանության ոլորտում արձանագրվել է 1 դեպք:
Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացման 2 դեպք է արձանագրվել։
Նախկինում արձանագրված 3 դեպքով նշանակվել է 210.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմի խախտման նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 160.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 7 գործ (ընդհանուր՝ 761.500 ՀՀ դրամ)։
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 2.480.341 ՀՀ դրամ: Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 11 հանձնարարագիր, որից`
1-ը՝ թափոնի տեղադրում, փոխադրում, վնասազերծում,
1-ը՝ անտառտնտեսություն,
2-ը՝ արտադրություն,
7-ը՝ ընդերքօգտագործում:
Նախկինում իրականացված 16 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 37 որոշում՝ 3.290.000 ՀՀ դրամի չափով, նաև հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 10.318.015 ՀՀ դրամի չափով։ Տրվել է խախտումները վերացնելու մասին 5 հանձնարարական։
Կարծիքներ