ԱՄՆ-ն հայտարարել է, որ իրենք Ուկրաինային չեն փոխանցում ռուս զինվորականների գտնվելու վայրի մասին հետախուզական տեղեկատվություն
Միացյալ Նահանգները Կիևի իշխանություններին հետախուզական տեղեկատվություն չի տրամադրում մարտի դաշտում ռուս զինվորականների գտնվելու վայրի մասին:
Այդ հավաստիացումը հինգշաբթի օրը կայացած հերթական ճեպազրույցում հնչեցրել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին:
Նա նաև հավելել է, որ Ուկրաինայի զինված ուժերը հետախուզական տեղեկատվություն են տրամադրում ոչ միայն ԱՄՆ-ին, այլև արևմտյան այլ պետություններին։
Կարծիքներ