Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների օգնությամբ այս տարի արդեն 100-ից ավել երեխա է ծնվել
Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների օգնությամբ երեխա ունենալու ծրագրի շրջանակում 5441 շահառուի համար կատարվել է ախտորոշում և բուժում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ։
«Ընդլայնվել է վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցողների շահառուների ցանկը։ 5441 շահառուի համար կատարվել է ախտորոշում և բուժում, ինչի արդյունքում գրանցվել է 736 հղիություն, ծնվել է 159 երեխա։ Նշեմ, որ այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում մենք արդեն 100-ից ավել ծնված բալիկներ ունենք»,- ասաց Ավանեսյանը։
Նա նշեց, որ 2023 թվականին ծնվել է 35 հազար 854 երեխա՝ 2022 թվականի 35 հազար 649-ի համեմատ։
Կարծիքներ