Ճապոնական սուպերհամակարգիչը գտել է կորոնավիրուսի դեմ պոտենցիալ դեղամիջոցները
Ճապոնական «Ֆուգակու» սուպերհամակարգիչը գտել է կորոնավիրուսի դեմ պոտենցիալ դեղամիջոցները, գրում է Asahi Shimbun-ը:
Սուպերհամակարգիչը գտել է վիրուսի դեմ պայքարի համար պոտենցիալ դեղամիջոցների մոտ, որոնք օգտագործվում են ժապավենային որդերից եւ այլ պարազիտներից վարակումների դեմ:
Կիոտոյի համալսարանի գիտնականները «Ֆուգակու» սուպերհամակարգչի միջոցով վերլուծել են ավելի քան 2000 դեղամիջոց:
Պարզվել է, որ որոշ դեղամիջոցներ կարող են ճնշել կորոնավիրուսի գլխավոր պրոտեազի գործողությունը՝ ֆերմենտ, որը պատասխանատու է դրա բազմացման համար: Այդ դեղամիջոցներից որոշներն արդեն կլինիկական փորձարկումներ են անցնում Ճապոնիայից դուրս:
Այդ դեղամիջոցների մեկն է նիկլոզամիդը, որն օգտագործում եմ ժապավենային որդերից եւ այլ պարազատիներից վարակումների ժամանակ, մյուսը՝ նիտազոքսանդ, որն օգտագործվում է պարազիտար եւ վիրուսային վարակների բուժման համար: Հետազոտության արդյունքները գիտնականները մտադիր են փոխանցել դեղագործական ընկերություններին , որպեսզի վերջիններս կարողանան ստուգել դրանց արդյունավետությունը:
Կարծիքներ