Ադրբեջանի ՊՆ-ն ադրբեջանական բանակի զինծառայողների վիրավորվելու մասին է հայտնում
Ինչպես ավելի վաղ հայտնել է Պաշտպանության նախարարությունը, նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Ադրբեջանի ՊՆ-ից հայտնում են, որ ըստ նախնական տվյալների, վիրավորվել է ադրբեջանական բանակի երկու զինծառայող։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանցի զինծառայողները պահանջել են հայկական զինված ուժերից լքել Հայաստանի տարածքում գտնվող Ծիծեռնաքարի երկու մարտական հենակետերը, սակայն մեր զինծառայողները հրաժարվել են կատարել ադրբեջանցիների պահանջը, ինչից հետո սկսվել է փոխհրաձգություն, որը մինչ այս պահը շարունակվում է։
Կարծիքներ