«Եկեք փոխանակվենք». ինչպես բլոգերը մեկուկես տարում իր մազակալը փոխանակեց տան հետ
Տիկտոկեր Деми Скиппер-ը դարձել է Թենեսիում գտնվող տան սեփականատեր իր Trade Me Project-ի միջոցով: Ամեն ինչ սկսվել է սովորական մազակալից:
Նախորդ տարվա մայիս ամսին Սան Ֆրանցիսկոյի 30-ամյա բնակչուհին իր բլոգում հայտարարեց, որ ունի մազակալ և պատրաստ է այն փոխարինել ավելի արժեքավոր իրով: Փոխարենը մյուս տիկտոկերները նրան առաջարկել են էժանագին ականջօղեր, որը նա փոխանակել է չորս «մարգարիտա» կոկտեյլի բաժակների հետ:
Այսպիսով սկսվեց առցանց փոխանակումների երկար շարքը, որի ընթացքում Деми Скиппер-ը դարձավ մի քանի զարդերի, iPhone-ի, երեք տրակտորների և շատ այլ իրերի ժամանակավոր սեփականատեր։
Скиппер-ը ի վերջո հասավ իր սկբնական նպատակին՝ սեփական տանը:
Նշենք, որ գրեթե բոլոր փոխանակումները ընթացել են համացանցով:
Հերոսուհին ոգեշնչվել է կանադացի Кайла Макдональда-ից, ով «Մեկ կարմիր թղթի սեղմիչ» նախագծի հեղինակն է:
Скиппер-ն օգտագործել է առցանց հարթակներ, ինչպիսիք են՝ Facebook Marketplace-ը և eBay-ը: Զուգահեռաբար նա նախագիծը գովազդել է Tiktok-ում և Instagram-ում։
Այնուհետև շարունակվել է փոխանակումների շարքը.
Փոշեկուլը փոխանակել են սնուբորդի հետ, սնոուբորդը՝ ականջակալների, որը վերածվել է նոթբուքի,իսկ նոթբուքը՝ տեսախցիկի։
Հաջորդաբար եկան Nike սպորտային կոշիկները, որոնք հանգեցրին նրան, որ iPhone-ը փոխարինվեց 2008 թվականի Dodge Caravan-ով:
Տիկտոկերը՝ պահպանելով ավանդույթները, Dodge-ը փոխանակեց Mini Cooper-ի հետ, իսկ այս մեքենան վզնոցի հետ:
Հեղինակը որոշել է վաճառել վզնոցը, որը գնահատել են 20000 դոլար, սակայն վզնոցի իրական արժեքը 2000 դոլարից էլ քիչ է եղել:
Երկու շաբաթ անց Скиппер-ը վզնոցը փոխանակեց 1800 դոլար արժողությամբ մարզական հեծանիվով:
Մարզական հեծանիվն էլ երկար ժամանակ չհասցրեց մնալ տիկտոկերի մոտ. այս անգամ այն փոխարինվեց մեկ այլ մեքենայով, իսկ մեքենան փոխանակվեց անտառում գտնվող փոքրիկ խրճիթով:
Ի վերջո, Деми Скиппер-ը հասավ իր երազանքին և ունեցավ 40.000 դոլար արժողությամբ շարժական տնակ:
Տիկտոկերը մտադիր է հունվարին ամուսնու հետ տեղափոխվել Թենեսի և սկսել վերանորոգման աշխատանքները:
Կարծիքներ