Համայնքային միջոցներով գնված 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուսներից 4-ն արդեն Երևանում են
Համայնքային միջոցներով գնված 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուսներից 4-ն արդեն Երևանում են: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Շուրջ յոթ տասնամյակ անց առաջին անգամ «Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերության հավաքակայանը համալրվում է նոր շարժակազմով:
Նոր տրոլեյբուսների հնարավորություններին է ծանոթացել հավաքակայան այցելած Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Համայնքը, ի դեպ, արդեն իսկ մրցույթ է հայտարարել ևս 15 նոր տրոլեյբուսի ձեռքբերման համար: Նախագծի շրջանակում ընդհանուր առմամբ 76%-ով կլուծվի վերգետնյա էլեկտրատրանսպորտի շարժակազմի թարմացման խնդիրը:
Կարծիքներ