Ալժիրում ահաբեկիչներին հարող 11 մարդ է ձերբակալվել

Ալժիրում ահաբեկիչներին հարող 11 մարդ է ձերբակալվել

Ալժիրի զինված ուժերը հատուկ գործողությունների շրջանակում հայտնաբերել ու ձերբակալել են ահաբեկիչներին սատարող 11 մարդու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:

Ալժիրում ահաբեկչության հետ կապված խնդիրն ի հայտ եկավ 20-րդ դարավերջին, երբ 1992 թվականին սկսվեց զինված հակամարտություն իշխանությունների ու ծայրահեղական իսլամիստական խմբավորումների միջև: Հակամարտության պատճառը խորհրդարանական ընտրությունների արդյունքի չեղարկումն էր: Ընտրություններում հաղթել էին իսլամական կուսակցությունները: Ի պատասխան, իսլամիստները ահաբեկչական պատերազմ սկսեցին, որին հակամարտության ողջ ընթացքում զոհ է գնացել ավելի քան 200 հազար մարդ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում