Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցությունը սառեցված է․ ՀՀ վարչապետ

Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցությունը սառեցված է․ ՀՀ վարչապետ

«Ամիսներ առաջ Ռուսաստանը ուղիղ կոչ էր անում Հայաստանի բնակչությանը հեղաշրջում անել Հայաստանում և Մոսկվայի այդ պրոպագանդան չի թուլացել»

Այս մասին France24-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեզ հատկապես անհանգստացնում է ռուս զինվորականների կողմից Հայաստանում ռուս դասալիք Դմիտրի Սեթրակովի առևանգումը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Այս համատեքստում Հայաստանի Կառավարության ղեկավարը նկատել է, որ ՀՀ տարածքում նման ապօրինի գործողություններն անթույլատրելի են։ Հետևանքներ կլինեն, եթե Երևանի պահանջները չկատարվեն։

Վարչապետը անդրադարձել է նաև հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Երևանի մասնակցությանը․ «Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցությունը սառեցված է»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում