Վարչապետի որոշմամբ՝ Շրջակա միջավայրի նախարարին արձակուրդ է տրամադրվել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Շրջակա միջավայրի նախարարին արձակուրդ է տրամադրվել․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կար-գավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանին տրամադրել 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2021 թվականի փետրվարի 1-ից 12-ը ներառյալ: 2. Ռոմանոս Պետրոսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին կփոխարինի Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանը»:
Կարծիքներ