Նալավնիի կողմնակիցները ցույցի են նախապատրաստվում
Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու կողմնակիցները չհամաձայնեցված բողոքի ակցիա են նշանակել հունվարի 31-ին: Մոսկվայում առավոտյան ժամը 8-ից մետրոյի յոթ կենտրոնական կայաններ փակվել են, իսկ որոշ փողոցներում կսահմանափակվի հետիոտների երթեւեկությունը: Այս մասին հայտնում է Tvrain.ru-ն: Կենտրոնում սրճարաններն ու խանութները ևս փակ կլինեն, իսկ ապակե շշերով ալկոհոլ և խմիչք չի վաճառվի: Ոստիկանությունը այցելել է Մոսկվայի կենտրոնում գտնվող հաստատություններ և խնդրել այցելուների համար անջատել Wi-Fi- ի հասանելիությունը: Մայրաքաղաքում ձեռնարկվել են անվտանգության աննախադեպ միջոցառումներ: ՌԴ այլ քաղաքներում սկսվել են ձերբակալություններ։
Կարծիքներ