Նոր Խարբերդի 70-ամյա բնակիչը կրակել է շան վրա և ներկայացել ոստիկանություն
Մարտի 17-ին՝ ժամը 19-ին, ոստիկանության Մասիսի բաժին տարբեր քաղաքացիներից ահազանգեր են ստացվել, որ, սոցիալական ցանցում տեղադրված տեսանյութի համաձայն, Նոր Խարբերդում անհայտ քաղաքացին երկու անգամ կրակել է մի շան վրա, որը գլխի շրջանում ստացել է վնասվածքներ և տեղափոխվել կլինիկա:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 16-ի սահմաններում Նոր Խարբերդ գյուղի 3-րդ և 2-րդ շենքերի միջնամասում Նոր Խարբերդ գյուղի մի բնակիչ երկու անգամ որսորդական հրացանից կրակել է փողոցի շներից մեկի վրա:
Ժամը 21.50-ին ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կրակողը Նոր Խարբերդի 70-ամյա բնակիչ է։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացրել է իր անվամբ հաշվառված որսորդական ողորկափող հրացանը և տվել խոստովանական բացատրություն։
Հրացանը վերցվել է հետագա գործողությունների համար: Նախապատրաստվում են նյութեր:
Կարծիքներ