Կոնգրեսը Բայդենից պահանջել է անհապաղ խոցել «չինական լրտեսական օդապարիկը»

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Մարջորի Թեյլոր Գրինը կոչ է արել նախագահ Ջո Բայդենին անհապաղ կարգադրել խոցել օդապարիկը, որը գտնվում է երկրի տարածքում և, իբր, օգտագործվում է ՉԺՀ-ի կողմից հետախուզության համար։
Գրինը նաև քննադատել է վարչակազմի քաղաքականությունը՝ նշելով, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը «չի դիմանա դրան» և «շատ բաների, որոնք կատարվում են Ամերիկայի հետ»։
Հինգշաբթի օրը Պենտագոնը հաստատել է ԱՄՆ-ի մայրցամաքի վրայով ենթադրյալ չինական հետախուզական օդապարիկի հայտնաբերումը: Նշվում է, որ այն «ցամաքում գտնվող մարդկանց համար որևէ ռազմական կամ ֆիզիկական վտանգ չի ներկայացնում»:
Կարծիքներ