Թունիսի Ջերբա կղզում կրակոցների հետևանքով չորս մարդ է զոհվել
Չորս մարդ մահացել է երեքշաբթի երեկոյան Թունիսի Ջերբա կղզում հրաձգության հետևանքով, ևս չորսը հոսպիտալացվել են։
Հանրապետության ՆԳՆ-ի տվյալներով՝ Ազգային գվարդիայի ռազմածովային կենտրոնի անվտանգության աշխատակիցը սպանել է իր ծառայակցին և խլել անձնական զենք-զինամթերքը։ Դրանից հետո նա ուղղություն է վերցրել դեպի Էլ Ղրիբա սինագոգը, որը համարվում է կղզու գլխավոր տեսարժան վայրերից մեկը։ Այնտեղ նա կրակ է բացել ուժայինների վրա։ Իրավապահները վերացրել են հարձակվողին՝ թույլ չտալով նրան մուտք գործել սինագոգ։
Կրակոցների արդյունքում վիրավորվել է անվտանգության վեց աշխատակից, որոնցից մեկը մահացել է։ Մահացել են նաև երկու ծխականներ, ևս չորսը հոսպիտալացվել են։
Ներկա պահին սինագոգն ու նրա շրջակայքը շրջափակված են։ Իրավապահ մարմինները պարզում են հարձակման պատճառները։
Կարծիքներ