Ռուսաստանը չի կորցրել հետաքրքրությունը Սիրիայում կարգավորման հարցում. Լավրով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Գեյեր Պեդերսենի հետ հանդիպմանը հերքել է, որ Ռուսաստանը այլևս հետաքրքրված չէ Սիրիայում կարգավորման հարցում, տեղեկացնում է«ՌԻԱ Նովոստի»-ն:
«Վերջերս մեր արևմտյան որոշ գործընկերներ տեղեկություններ են տարածում այն մասին, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության համատեքստում Ռուսաստանն իբր կորցրել է հետաքրքրությունը սիրիական կարգավորման նկատմամբ: Դրանք չեն արտացոլում սիրիական համապարփակ կարգավորման հասնելու մեր հետևողական գիծը, ներառյալ ձեր առաքելությանը աջակցելը»,- ասել է Լավրովը Մոսկվայում Պեդերսենի հետ հանդիպմանը։
Կարծիքներ