ԱՄՆ կառավարությունը կշարունակի սատարել հայ գործընկերներին իրավապահ ոլորտի բարեփոխումների իրականացման հարցում. դեսպանություն

ԱՄՆ կառավարությունը կշարունակի սատարել հայ գործընկերներին իրավապահ ոլորտի բարեփոխումների իրականացման հարցում. դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը շնորհավորում է Հայաստանի կառավարությանը նոր Ջրային պարեկային ծառայության գործարկման կապակցությամբ:

«Շնորհավորում ենք Հայաստանի կառավարությանը նոր Ջրային պարեկային ծառայության գործարկման կապակցությամբ, որը կոչված է Սևանա լճի հարակից տարածքում ամրապնդել հասարակական անվտանգությունն ու պայքարել ապօրինի գործողությունների դեմ:

ԱՄՆ դեսպանությունն աջակցել է այս նախաձեռնությանը՝ մշակելով ուսումնական ծրագրեր և գործնական հմտություններ փոխանցելով բոլոր սպաներին: ԱՄՆ կառավարությունը կշարունակի սատարել հայ գործընկերներին օրենքի գերակայության հաստատման և իրավապահ ոլորտի բարեփոխումների իրականացման հարցում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում