Տոկիո-2020. Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է

Տոկիո-2020. Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի առաջատար Հովհաննես Բաչկովը, որ արդեն իսկ ապահովել էր օլիմպիական բրոնզե մեդալը, կիսաեզրափակիչում մրցեց աշխարհի առաջնության փոխչեմպիոն, Պանամերիկյան խաղերի արծաթե մեդալակիր Դեյվիս Քեյշոուի հետ: 

 Տոկիոյի Կոկգիկան արենայում կայացած կիսաեզրափակիչ մենամարտում Բաչկովը զիջեց և դարձավ բրոնզե մեդալակիր:

Մինչ այս Հայաստանը 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում նվաճել էր երեք մեդալ: Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը և հունա-հռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը նվաճել են արծաթե մեդալներ, իսկ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ բրոնզե մեդալ:

Հայաստանը Տոկիոյի Օլիմպիական խաղերին մասնակցում էր 17 մարզիկով:

Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերը կավարտվեն օգոստոսի 8-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում