Փրկարարները, Սյունիքի «Զանգեր» կոչվող հատվածում, մոտ 200 ավտոմեքենա են դուրս բերել արգելափակումից

Փրկարարները, Սյունիքի «Զանգեր» կոչվող հատվածում, մոտ 200 ավտոմեքենա են դուրս բերել արգելափակումից

Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեկտեմբերի 21-ին, ժամը 13:48-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զանգեր» կոչվող հատվածում ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտի մեջ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ժամը 14։40-ից դեկտեմբերի 22-ի ժամը 00։23-ը փրկարարները նշված հատվածում արգելափակումից դուրս են բերել մոտ 200 ավտոմեքենա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում