Հրդեհ Սարամեջ գյուղում

Հրդեհ Սարամեջ գյուղում

Հոկտեմբերի 20-ին, ժամը 21:35-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարամեջ գյուղում այրվում է անասնագոմ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարամեջ գյուղի 18-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։24-ին, մարվել՝ 00:42-ին: Այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 70 քմ), տանիքում և անասնագոմին կից պահեստավորած 100 հակ անասնակեր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում