Գերմանիան մտադիր է լրացուցիչ 2 մլրդ եվրո ծախսել Ուկրաինային նոր տեխնիկա գնելու համար
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մտադիր է լրացուցիչ 2 մլրդ եվրո ծախսել Ուկրաինային համար նոր տեխնիկա գնելու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Reuters» գործակալությունը ՝ վկայակոչելով Գերմանիայի կառավարության աղբյուրին:
Աղբյուրի տրամադրած տեղեկության համաձայն ՝ Շոլցը մտադիր է լրացուցիչ 2 մլրդ եվրո ծախսել նոր ռազմական տեխնիկայի վրա, հիմնականում ՝ Կիևին օգնություն ցուցաբերելու համար: Ընդ որում, այդ գումարից շուրջ 400 մլն եվրոն կուղղվի Խաղաղության եվրոպական հիմնադրամին (European peace facility), որը զենք է գնում Ուկրաինային համար, իսկ մյուս ծախսերի մի մասը կհատկացվի Կիևին եւ այլ երկրներին երկկողմ մատակարարումներին:
Կարծիքներ