Վրաստանում մեկ օրում մահացել է ռեկորդային թվով կորոնավիրուսով վարակված պացիենտ

Վրաստանում մեկ օրում մահացել է ռեկորդային թվով կորոնավիրուսով վարակված պացիենտ

Վրաստանում մեկ օրում մահացել է կորոնավիրուսով վարակված 15 պացիենտ, ինչը ռեկորդային ցուցանիշ է Վրաստանի համար պանդեմիայի սկզբից:

Վերջին մեկ օրում 7 պացիենտ է մահացել Թբիլիսիում, 4-ը՝ Բաթումիում, 2-ը՝ Քութայիսում, մեկը՝ Գորիում, մեկը՝ Մցխեթայում:

Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը հասնում է 158-ի:

StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ պանդեմիայի սկզբից վարակվել է  19 857 մարդ, ապաքինվել է 8 666 մարդ: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում